Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինացին իր քաղաքացիությունը «նվիրել է» Սաակաշվիլիին

18:05, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ուկրաինացին իր քաղաքացիությունը «նվիրել է» Սաակաշվիլիին

Ուկրաինական Նիկոլաև քաղաքի բնակիչն իր քաղաքացիությունն է «նվիրել» Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին: Տղամարդը դուրս է եկել միանձնյա պիկետի՝ «Քաղաքացիությունս նվիրում եմ Սաակաշվիլիին» պաստառով: «Քաղաքացիությունս նվիրում եմ Սաակաշվիլիին: Ես չեմ կարող պայքարել Պորոշենկոյի մաֆիայի դեմ, իսկ Միխայիլը կարող է»,- գրված է եղել պաստառի վրա: Տղամարդու լուսանկարը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է Սաակաշվիլին: Նա Նիկոլաև քաղաքի բնակչին աջակցության համար իր շնորհակալությունն է հայտնել:

Ուկրաինացին իր քաղաքացիությունը «նվիրել է» Սաակաշվիլիին
Ուկրաինացին իր քաղաքացիությունը «նվիրել է» Սաակաշվիլիին
6662 | 0
Facebook