Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես է քնի պակասն ազդում երեխաների վրա

00:05, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ինչպես է քնի պակասն ազդում երեխաների վրա
     Պարզվել է, որ երեխաները, ովքեր քիչ են քնում, հակված են երկրորդ կարգի շաքարային դիաբետի, քան նրանք, ովքեր բավարար չափով են քնում: Գիտնականների խոսքով՝ գիշերային քնի յուրաքանչյուր հավելյալ ժամ կապված է քաշի նվազեցման, մկանային զանգվածի մեծացման և արյան մեջ գլյուկոզայի քանակի նվազեցման հետ: Նոր հետազոտությանը մասնակցել է 9-10 տարեկան 4525 երեխա: Նրանք պատասխանել են քնի ռեժիմի մասին հարցերին: Գիտնականները նաև ուսումնասիրել են շաքարախտի զարգացման ռիսկի գործոնների լաբորատոր արդյունքները: Ուսումնական տարվա ընթացքում երեխաները միջին 10,5 ժամ են քնել: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր քիչ են քնել, քիչ է եղել ինսուլինի հանդեպ զգայունությունը: Բացի այդ, այդ երեխաների մոտ ավելորդ քաշ է նկատվել: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի խորհուրդների համաձայն՝ 6-12 տարեկան երեխաները պետք է քնեն 9-12 ժամ՝ առողջական խնդիրներից խուսափելու համար:
8357 | 0
Facebook