Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի ընդդիմադիր առաջնորդը դադարեցրել է հացադուլը կառավարության զիջումներից հետո

15:45, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Իրանի ընդդիմադիր առաջնորդը դադարեցրել է հացադուլը կառավարության զիջումներից հետո

Իրանի ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, ով արդեն 6 տարի գտնվում է տնային կալանքի տակ, դադարեցրել է հացադուլն այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել է նրան տանից հեռացնել ՆԳՆ աշխատակիցներին: Այս մասին հայտնում է BBC-ն: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Քյարուբին հանդիպել է առողջապահության և բժշկական կրթության նախարի հետ և որոշ հավաստումներ ստանալով նրանից՝ դադարեցրել հացադուլը:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ընդդիմադիր առաջնորդին հոսպիտալացրել են արյան բարձր ճնշմամբ: Նրա կինը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչը պահանջել է տանից հեռացնել ՆԳՆ աշխատակիցների և տեսահսկող սարքերը:

8628 | 0
Facebook