Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձառու պարուհին խառնել է կրակով հնարքի համար նախատեսված սրվակներն ու այրվել

23:05, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Փորձառու պարուհին խառնել է կրակով հնարքի համար նախատեսված սրվակներն ու այրվել

Պարուհի Ջո Ռոբինսոնն, ով ապրում է Հյուսիսային Քարոլինայում, մարմնի սարսափելի այրվածքներ է ստացել, երբ փորձել է ընկերների համար ցույց տալ իր համար սովորկան հնարքներից մեկը՝ կրակ արտաշնչելը: 3 երեխաների 38-ամյա մայրը խառնել է սրվակները և դյուրավառ հեղուկի փոխարեն վերցրել յուղի սրվակը: Արդյունքում նա ոչ թե կրակ է արտանետել, այլ սկսել է այրվել: Օգնության հասած ընկերները մարել են կրակը, իսկ բժիշկները փրկել են նրա կյանքը:

Ձեռքերի ու դեմքի խորն այրվածքներ ստացած կինն, ով արդեն 18 հազար ֆունտ սթերլինգ է ծախսել իր վերականգնման համար, հույս ունի, որ իրեն կհաջողվի վերագտնել նախկին գեղեցկությունը:

Աղբյուրը` life.ru
7329 | 0
Facebook