Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

14:50, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Նա տեսաուղերձով դիմել է երկրպագուներին։ 41-ամյա մարզիկը հրաժարվել է բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ ռևանշ-մենամարտից, որը նախանշված էր նոյեմբերի 11-ին։ Նշենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Կլիչկոն 64 հաղթանակ է տոնել, որոնցից 53-ը՝ նոկաուտով, և 5 պարտություն։ Կլիչկոն 2000 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 2006-ից 2015 թվականը եղել է աշխարհի չեմպիոն։ Սիրողական ռինգում դարձել է 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի չեմպիոն։

Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
6311 | 0
Facebook