Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել

13:05, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել

Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ Հունաստանի՝ ապաստան տրամադրելու գրասենյակը Նիշանյանին ժամանակավոր կեցության իրավունք է տվել վեց ամիս ժամկետով: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ», - ասել է Նիշանյանը:
     Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար:

2980 | 0
Facebook