Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի սխալ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում զոհերի թիվն աճել է

14:35, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ի սխալ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում զոհերի թիվն աճել է

Աֆղանստանի ազգային ոստիկանության 16 աշխատակից է զոհվել ԱՄՆ-ի սխալ ավիահարվածի արդյունքում: Ավիահարվածի իրականացումը համաձայնեցվել էր Պենտագոնի հետ: «Աֆղանցի 16 ոստիկան է սպանվել ամերիկյան ավիահարվածի արդյունքում, պաշտոնատար անձինք»,- այս մասին տեղեկանում ենք AFP գործակալության թվիթերի էջից: Ավիահարվածը հասցվել է «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինների դեմ օպերացիայի շրջանակներում: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորքերը գտնվում են այդ տարածաշրջանում Աֆղանստանի բանակին աջակցելու նպատակով:
     Ավելի վաղ հաղորդվել է 12 զոհի և ևս 2 վիրավորի մասին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

6582 | 0
Facebook