Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է աշխարհի հնագույն ժպիտիկը

23:05, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Հայտնաբերվել է աշխարհի հնագույն ժպիտիկը

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող նախկինում հայաբնակ Այնթապի, ներկայիս՝ Գազիանթեպի նահանգում, Քարքամիշ քաղաքում, իտալացի և թուրք հնագետների անցկացրած պեղումների ժամանակ հայտնաբերվել է սափոր՝ աշխարհում ամենահին ժպիտիկի պատկերով: Բոլոնյան համալասարանի պրոֆեսոր Նիկոլո Մարքեթիի խոսքերով՝ սափորի վրա պատկերված է մարդու ժպտացող դեմք՝ շատ նման ժամանակակից ժպիտիկի:
     «Գտածոն թվագրվում է Ք. ա. 1700 թվականով: Մենք չգիտենք, թե վարպետներն ինչ նպատակով են նկարել այս պատկերը սափորի վրա, բայց մենք այն համարում են աշխարհի հնագույն ժպիտիկը»,- ասել է Մարքեթին:

Հայտնաբերվել է աշխարհի հնագույն ժպիտիկը
Հայտնաբերվել է աշխարհի հնագույն ժպիտիկը

     Սիրիական սահմանին գտնվող Քարքամիշ քաղաքն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի: Այն եղել է հին աշխարհի կարևորագույն ստրատեգիական կենտրոններից մեկը, տարբեր դարաշրջաններում գտնվել է խեթերի, ասորիների, Բաբելոնի, Հին Հռոմի իշխանության ներքո:

13427 | 0
Facebook