Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում նախագահ Մադուրոյի դեմ ոչ պաշտոնական հանրաքվե է անցկացվել

11:45, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Վենեսուելայում նախագահ Մադուրոյի դեմ ոչ պաշտոնական հանրաքվե է անցկացվել

Վենեսուելայում երկրի ընդդիմությունը հուլիսի 16-ին Սահմանադրության փոփոխության հարցով ոչ պաշտոնական հանրաքվե է անցկացրել նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով, գրում է Reuters-ը:

Քվեարկության ժամանակ մարդկանց վրա կրակ են բացել, ինչի հետևանքով 1 զոհ կա:

Քվեարկության ժամանակ Վենեսուելայի քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին՝ ցանկանո՞ւմ են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, թե՞ ոչ: Ընդդիմությունը փորձում է ցույց տալ, որ Մադուրոյի նախագահությունն այլևս լեգիտիմ չէ: Մադուրոն, սակայն, հանրաքվեն անօրինական և անիմաստ է գնահատել, և նոր քաղաքական ինստիտուտ` սահմանադրական վեհաժողով կազմավորել:

Քվեարկությանը մասնակցել են նաև այն քաղաքացիներն, ովքեր հեռացել են երկրից: Քվեարկությանը փորձել են մասնակցել անգամ պետաշխատողները, թեև կառավարությունն արգելել է նրանց:

Ապրիլի սկզբից մինչ օրս Վենեսուելայում զանգվածային ցույցեր և բախումներ են ընդդիմադիրների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով արդեն նվազագույնը 100 մարդ է զոհվել:

8914 | 0
Facebook