Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե ես թվարկեմ Թուրքիայի կործանմանն սպասող թշնամիներին, միջազգային ճգնաժամ կառաջանա». Էրդողան

13:05, կիրակի, 16 հուլիսի, 2017 թ.
«Եթե ես թվարկեմ Թուրքիայի կործանմանն սպասող թշնամիներին, միջազգային ճգնաժամ կառաջանա». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բազմաթիվ թշնամիներ ունի, որոնք անհամբեր սպասում են երկրի կործանմանը:
     «Շատ ու շատ թշնամիներ են սպասում Թուրքիայի կործանմանը: Եթե ես սկսեմ թվել բոլորին, դա կհանգեցնի միջազգային մակարդակի շատ խոշոր ճգնաժամի,- ասել է նա՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեկամյա տարելիցի կապակցությամբ իրականացված միտինգի ժամանակ:
     Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել էր 2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերը, զոհվել էր ավելի քան 240 մարդ, վիրավորվել ավելի քան 2000-ը: Երեկ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում տեղի էին ունեցել բազմահազարանոց երթեր՝ ի հիշատակ պետական հեղաշրջման մեկամյակի:

6298 | 0
Facebook