Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սան Ֆրանցիսկոյում հաջողվել է կանխել պատմության խոշորագույն ավիաաղետը

11:05, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Սան Ֆրանցիսկոյում հաջողվել է կանխել պատմության խոշորագույն ավիաաղետը

Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում հաջողվել է կանխել ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը: Ավիադիսպեչերների շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ուղևորներով լցված 5 օդանավերի բախումից:

Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Վայրէջք կատարելու համար Air Canada ավիաընկերության օդանավը սխալմամբ ընթացել է ոչ թե վայրէջքի համար նախատեսված թռիչքուղու ուղղությամբ, այլ դեպի այն հատվածը, որտեղ 4 օդանավ է կայանված եղել:

Դիսպեչերներին, սակայն, հաջողվել է ժամանակին կանգնեցնել օդաչուին, և նա երկրորդ փորձից հաջողությամբ իջեցրել է օդանավը:

United Airlines ավիաընկերության գլխավոր օդաչու Ռոսսա Այմերը հայտարարել է, որ կատարվածը կարող էր դառնալ պատմության խոշորագույն ավիաաղետը: «Պատկերացնում եք, եթե իրար բախվեին Airbus-ն ու մինչև վերջ լիցքավորված ու ուղևորներով լի 4 ինքնաթիռները: Դա սարսափելի ավարտ կարող էր ունենալ»,- ասել է նա:

18836 | 0
Facebook