Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 12 իրավապաշտպան է ձերբակալվել

12:00, հինգշաբթի, 06 հուլիսի, 2017 թ.
Թուրքիայում 12 իրավապաշտպան է ձերբակալվել

Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել, այդ թվում՝ «Amnesty International»-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերին: Իրավապաշտպաններին ձերբակալել են Բույուկադա կղզու հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ: Պատճառը հայտնի չէ:

Ձերբակալվածների թվում երկու օտարերկրացի կա՝ Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ։

Reuters-ի հաղորդմամբ՝ «Amnesty International»-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ովքեր մասնակցել են անվտանգության և տեղեկատվության կառավարման հարցերին նվիրված սեմինարի:

8927 | 0
Facebook