Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան զորքերն ազատագրել են Մոսուլի արևմուտքում գտնվող երկու թաղամաս և մի կամուրջ

16:35, շաբաթ, 01 հուլիսի, 2017 թ.
Իրաքյան զորքերն ազատագրել են Մոսուլի արևմուտքում գտնվող երկու թաղամաս և մի կամուրջ

Իրաքյան ուժերը ԴԱԻՇ զինյալներից ազատագրել են ևս երկու թաղամաս և Մոսուլի արևմուտքում գտնվող մի կամուրջ. հաղորդում է «РИА Новости»-ն:

«Դաշնային ոստիկանական ուժերը Բաբ-Ջադիդ թաղամասում ազատագրել են բնակելի մի տարածք և Ալ-Արբիա շուկայի տարածքը: Ուժերը վերահսկողություն են հաստատել Մուսուլի հին քաղաքի երկաթի կամրջի աջ ափին (Տիգրիս գետի-խմբ.)»,- ասել է աղբյուրը:

Դաշնային ոստիկանության ղեկավար Ռաիդ Շաքեր Ջաուդաթը նշել է, որ այժմ զինվորականները վերահսկում են Նինվեի մարզի վարչակազմի շենքին հարակից տարածքները, որի մայրաքաղաքն է համարվում Մոսուլը:

Մոսուլում իրաքյան զինվորների ռազմական գործողությունները, որոնք շարունակվում են 2016-ի հոկտեմբերից, գլխավորվում է ԱՄՆ կոալիցիայի կողմից: Սկզբում ուժերն ազատագրեցին քաղաքի արևելյան հատվածը, իսկ 2017-ի փետրվարից գործողություններ սկսեցին արևմտյան մասում:

7786 | 1
Facebook