Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մասնագետները պարզել են, թե ինչպես են հակաբիոտիկները կանխում ծերացումը

23:00, շաբաթ, 01 հուլիսի, 2017 թ.
Մասնագետները պարզել են, թե ինչպես են հակաբիոտիկները կանխում ծերացումը

Հակաբիոտիկները կարող են օգնել` պայքարելով ծերացման գործընթացի դեմ. նման եզրակացության են եկել Նովոսիբիրսկի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում:

Նովոսիբիրսկի պետական համալսարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ծեր առնետների վրա փորձագետները փորձարկումներ են արել` նրանց ներարկելով հակավիրուսային նյութեր: Արդյունքում պարզվել է, որ այս մեթոդը թույլ է տալիս պայքարել տկարամտության դեմ:

Փորձագետների խոսքով, հակաբիոտիկների մի լայն շրջանակ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ առնետների գենետիկայի վրա` կանխելով նրանց ծերացումը: Այսպիսով, մի շարք դեղեր օգնում են կարգավորել հիշողության և սովորելու մեխանիզմները` վերականգնելով նեյրոնների խտությունը: Դրական ազդեցությունը երևում է բուժումից հինգ շաբաթ անց:

13472 | 1
Facebook