Դոնալդ Թրամփը` հրթիռային հարված հասցնելով Սիրիայի Շայրաթի ռազմաօդային ուժերին պատկանող ավիաբազաներին, տեղյակ է եղել, որ երկրի իշխանությունները քիմիական զենք չեն օգտագործել,- գրում է ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշը գերմանական Die Welt թերթում:
Հերշի զրուցակիցներն ԱՄՆ հետախուզական և ռազմական շրջանակներում պատմել են, որ Թրամփը հարվածի վերաբերյալ ընդունելով որոշում, հաշվի չի նստել վերլուծաբանների կարծիքի հետ: Նա տվել է հրահանգ, չնայած անվտանգության ծառայությունների նախազգուշացումներին` Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցների բացակայության մասին: Այնուհետև, Սպիտակ տունը լրատվամիջոցների մեկնաբանությունն անվանել է «իրադարձությունների կեղծ մեկնաբանություն»: