Ինչպես հայտնի է, անհայտ անձինք այսօր կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում: Ըստ Mehr լրատվական գործակալության` հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակոցների հետևանքով զոհվել է 1 մարդ, ով անվտանգության աշխատակից է եղել:
Հիշեցնենք, որ հարձակվողները պատանդ են վերցրել մի քանի մարդու:
Fars լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ երեք անհայտ անձ կրակահերթ է բացել Իմամ Հոմեյնիի դամբարանում: Հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է իրեն: