Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանը համարում է թշնամի պետություն

10:20, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանը համարում է թշնամի պետություն

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն` երկրի բնակչության 64%-ը Ռուսաստանը համարում է Միացյալ Նահանգների թշնամի:
     Նշվում է, որ Ռուսաստանն ԱՄՆ ոչ բարեկամ երկրների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը: Հարկ է նշել, որ 2013թ. ԱՄՆ-ում բնակչության միայն 40%-ն է Ռուսաստանը համարել թշնամի պետություն:
     Հարցվածների 73%-ը համոզմունք է հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփի համար Ռուսաստանը դաշնակից է:
     Հավելենք, որ Միացյալ Նահանգներին թշնամի պետությունների եռյակը գլխավորում է Հյուսիսային Կորեան` 93%, նրան հաջորդում են Իրանը` 80% և Սիրիան` 76%:

7493 | 1
Facebook