Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար ընտրությունների 2-րդ փուլում կպայքարեն Էմանուել Մաքրոնն ու Մարին Լե Պենը

10:25, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար ընտրությունների 2-րդ փուլում կպայքարեն Էմանուել Մաքրոնն ու Մարին Լե Պենը

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մաքրոնը: Ինչպես հայտնում է Reuters-ը, նա հավաքել է ընտրողների ձայների 23.75%-ը:

Երկրորդ տեղն զբաղեցրել է «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենը` հավաքելով ընտրողների ձայների 21.53%-ը: Հենց այս 2 թեկանծուներն էլ մայիսի 7-ին` ընտրությունների երկրորդ փուլում, կպայքարեն նախագահի պաշտոնն ստանձնելու համար:

Նշենք, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնը հավաքել է ձայների 19.91%-ն, իսկ «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը` 19.64%-ը:

Այսօր` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում մեկնարկում է ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը: Ֆրանսիայի սահմանադրության համաձայն` նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվում առաջին փուլից 2 շաբաթ անց:

13635 | 1
Facebook