Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիում ավտոբուսը պայթել է ականի վրա. 20 զոհ կա

11:25, ուրբաթ, 07 ապրիլի, 2017 թ.
Սոմալիում ավտոբուսը պայթել է ականի վրա. 20 զոհ կա

Սոմալիի Ներքին Շաբելե շրջանում ականի վրա ավտոբուս է պայթել. առնվազն 20 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Այս մասին գրում է «Սինհուա»-ն:

Փոխնահանգապետ Ալի Նուր Մոհամեդը հաղորդել է, որ հինգշաբթի երեկոյան միկրոավտոբուսն անցել է ականի վրայով և պայթել:

Ըստ պաշտոնյայի՝ ականը, հավանաբար, տեղադրել են «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման անդամները:

8450 | 0
Facebook