Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մտադիր չէ ուժով տապալել Ասադին

12:50, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Թուրքիան մտադիր չէ ուժով տապալել Ասադին

Թուրքիան չի համագործակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, բայց միևնույն ժամանակ մտադիր չէ ուժով տապալել նրան: Այս մասին RT-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիքը:
     «Թուրքիան չի պատրաստվում առճակատման գնալ ու ուժով տապալել Ասադին: Ահա թե ինչու են Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ անցկացնում Աստանայում: Չեմ կարծում, թե Ասադի հանդեպ ուժի կիրառումն այսօր օրակարգում է»,- ասել է խորհրդականը:

Չևիքը հայտարարել է նաև, որ Թուրքիան դեմ չէ Միացյալ Նահանգների` սիրիական կարգավարման հարցով բանակցություններին միանալուն:

4506 | 0
Facebook