Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գուանտանամոյի նախկին բանտարկյալն ահաբեկչություն է իրականացրել Մոսուլում

12:30, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Գուանտանամոյի նախկին բանտարկյալն ահաբեկչություն է իրականացրել Մոսուլում

Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ամերիկյան Գուանտանամո ռազմական բանտի նախկին բանտարկյալ 50-ամյա Ջեմալ ալ-Հարիթը ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորման անունից ահաբեկչություն է իրականացրել Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին գրում է Telegraph պարբերականը: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է երեկ, Մոսուլի հարակից ռազմաբազայի մոտակայքում:
     Ջեմալ ալ-Հարիթը Գուանտանամոյի բանտից դուրս է եկել 2004-ին և վերադարձվել է Մեծ Բրիտանիա: Երկրի իշխանությունների կողմից նա 1 միլիոն ֆունտ սթեռլինք փոխհատուցում է ստացել` կալանավայրում կրած տառապանքների համար:
     2014-ին ալ-Հարիթը` Աբու Զաքարիա ալ-Բրիտանի կեղծանվամբ Թուրքիայի տարածքով ներթափանցել է Սիրիա` դառնալով ԴԱԻՇ անդամ: Բիրտանական իշխանությունների հատկացրած գումարը նա նվիրաբերել է ահաբեկչական խմբավորմանը:
     Պարբերականի փոխանցմամբ` Ալ-Հարիթը մինչ մահմեդականություն ընդունելը կրել է Ռոնալդ Ֆիդլեր անունը: 2001թ. նա ձերբակալվել է Պակիստանում ու տեղափոխվել Գուանտանամո:

7283 | 0
Facebook