Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը խոստովանել է, որ ուրանային զենք է կիրառել Սիրիայում

11:45, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
Պենտագոնը խոստովանել է, որ ուրանային զենք է կիրառել Սիրիայում

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար աղքատացված ուրանով զենքեր են կիրառել: Այս մասին ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, մայոր Ջոշ Ջաքսը: Նա նշել է, որ ամերիկյան օդուժը թունավոր նյութեր է կիրառել, որոնք կարող են ուռուցքային հիվանդությունների ու բնածին արատների պատճառ դառնալ: Նա հաստատել է, որ մասնավորապես նախորդ տարվա նոյեմբերի 16-ին և 22-ին ուրանով հագեցված զենքեր են կիրառվել: Այդպիսով նրանք նպատակ են ունեցել ավելի արդյունավետ հարձակում գործել ԴԱԻՇ ահաբեկիչների տրանսպորտային շարասյուների վրա, որոնցով զինյալները նավթ են տեղափոխելիս եղել:

Ըստ Life-ի տվյալների` վերը նշված ռազմական գործողությունների ժամանակ 116 բենզատար և նավթով բեռնված 238 ավտոցիստեռն է ոչնչացվել:
     Նշենք, որ աղքատացված ուրանը թունավոր և ռադիոակտիվ նյութ է: Բացի ռադիոակտիվությունից, U-238-ը ծանր մետաղ է, որն, ըստ լաբորատոր հետազոտությունների` վտանգավոր է կաթնասունների համար:

7042 | 0
Facebook