Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում նոր արագաչափ կգործարկվի, կփոփոխվեն 2 արագաչափերի տեղակայման վայրերը

18:10, կիրակի, 12 փետրվարի, 2017 թ.
Երևանում նոր արագաչափ կգործարկվի, կփոփոխվեն 2 արագաչափերի տեղակայման վայրերը

Հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

2017 թվականի փետրվարի 13-ից գործարկվելու է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում (թիվ 98 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:

Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի փոփոխություններ.

Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 26 հասցեի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

11340 | 0
Facebook