Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վեց ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում «Շիրակ»-ում

00:00, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Վեց ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում «Շիրակ»-ում

Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար «Շիրակ»-ը, Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, շարունակում է նախապատրասվել 2016/17 առաջնության գարնանային հատվածին։ Գյումրեցիները մարզչական շտաբը, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, կազմն ուժեղացնելու, համար փորձաշրջանի է հրավիրել մի շարք օտարերկյա ֆուտբոլիստների։

Այսպիսով, «Շիրակ»-ի կազում մարզվում են՝ Մուսա Պոլ Բակայոկոն (21 տարեկան, հարձակվող) և Վի Մուհամեդ Սիլան (22 տարեկան, կենտրոնական կիսապատպան)՝ Կոտ Դ՛Իվուարից, Յանկուբա Ջելոն (19 տարեկան, հարձակվող) և Մուսա Կամբին (19 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան)՝ Գամբիայից, ինչպես նաև ամերիկացի Կիրիան Չինազորմ Նվաբուեզեն (25 տարեկան, հարձակվող) և կամեռունցի Օմառո Կաինան (21 տարեկան, կիսապաշտպան)։ Վերջին երկու ֆուտբոլիսները մրցաշրջանի առաջին հատվածում հանդես են եկել «Արարատ»-ի կազմում։

2223 | 0
Facebook