Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

12:45, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
     ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
     Հիշեցնենք, որ Գարիկ Վարդանյանը հակառակորդի կողմից ծանր վիրավորում էր ստացել 2016թ. դեկտեմբերի 30-ին:
     Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում նա մահացել է:
2414 | 1
Facebook