Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի այս տարվա առաջին հանձնարարականը

11:45, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Վարչապետի այս տարվա առաջին հանձնարարականը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ է տվել տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, մասնավորապես` համատեղ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների: «Հանձնարարում եմ դիտարկել ներմուծվող ապրանքներին համարժեք ապրանքների արտադրության հնարավորությունները, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը, տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին»: Այնուհետև կրթության և գիտության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները, որպեսզի կարողանան երեխաների կրթական գործընթացը կազմակերպել նորմալ պայմաններում: Վերջինը նշել, որ առաջնահերթ պետք է լուծել Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի անմարդկային պայմանների հարցը:

5640 | 1
Facebook