Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարսի անցակետը Ռուսաստանի կողմից միակողմանի փակ է բեռնատարների համար

10:45, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Լարսի անցակետը Ռուսաստանի կողմից միակողմանի փակ է բեռնատարների համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է:

2143 | 0
Facebook