Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-ը սուպերքար կստեղծի մրցարշավների սիրահարների համար

23:05, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Mercedes-ը սուպերքար կստեղծի մրցարշավների սիրահարների համար

Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է AMG GT սուպերքարի հիման վրա մրցարշավային ավտոմեքենայի առաջին լուսանկարները: Նորույթը պատրաստվելու է GT4 կրտսեր կատեգորիայի համար: Մեքենայի մշակումը կավարտվի հաջորդ սեզոնին ընդառաջ:
     Մանրամասն տեղեկություններ նորույթի մասին դեռևս չկան: Հայտնի է միայն, որ այն կառուցվելու է R թրեքային մոդիֆիկացիայի հիման վրա: Սերիական սուպերքարը կոմպլեկտավորվում է 585 ձիաուժ հզորրությամբ 4-լիտրանոց V8 թվին-տուրբո շարժիչով և կրկնակի կցմամբ յոթաստիճան ռոբոտով: Մինչև 100կմ/ժ այդպիսի մեքենան հավաքում է 3,6 վայրկյանում, առավելագույն արագությունը 318կմ/ժ է:

Mercedes-Benz AMG GT սուպերքար
Mercedes-Benz AMG GT սուպերքար
Mercedes-Benz AMG GT սուպերքար
Mercedes-Benz AMG GT սուպերքար
5137 | 0
Facebook