Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկանները հրահրում էին մեր տղաներին, որ բախումներ լինեին». Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված բնակիչներից` Հարություն Թորոսյանի մայր

12:45, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Ոստիկանները հրահրում էին մեր տղաներին, որ բախումներ լինեին». Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված բնակիչներից` Հարություն Թորոսյանի մայր

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող Էդուարդ Զեյթունյանի և Հարություն Թորոսյանի գործով դատական նիստը լինելու է այսօր: Հարություն Թորոսյանի մայրը՝ Նազիկ Թորոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր որդին հանցագործ չէ. «Այդ օրերին Սարի թաղը բլոկադայի մեջ էր, ու բնակիչները զրկված էին գազից, լույսից, ջրից ու ամենակարևորը` տրանսպորտից: Տղաներն այդ պահանջով էին փողոց դուրս եկել, այնինչ ոստիկանները հրահրում էին մեր տղաներին, որ բախումներ լինեին ու այդ բախումների հետևանքով էլ նրանց ձերբակալեցին»,-ասաց Թորոսյանը: Տիկինը տեղեկացրեց, որ հինգ ամիս է` ինչ տղան կալանավորված է. «Արհեստականորեն դատական նիստերը ձգձգում են, երեք նիստ հետաձգել են, չի բացառվում, որ այսօր էլ հետաձգեն: Մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, չգիտենք, անորոշ վիճակում ենք հայտնվել»,- նշեց նա: Հարություն Թորոսյանի մայրը կարծում է, որ վարչապետը կարող է օգնել իրենց. «Շատ ծանր վիճակում ենք, ո՞նց կարելի է առանց լուրջ փաստարկների ձերբակալել տղաներին ու պահել բանտում»:

2269 | 0
Facebook