Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին

11:15, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին
     Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին ընդունել է իր կառավարության նախաձեռնած հանրաքվեի տապալումն ու հայտարարել իր հրաժարականի մասին, գրում է BBC-ն: «Չնայած քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփված չեն, արդեն պարզ է, որ մեծամասնությունը դեմ է հանդես եկել խորհրդարանական փոփոխություններին վերաբերող սահմանադրական հանրաքվեին»,- ասել է նա: Հանրաքվեի տապալման ամբողջ պատասխանատվությունը նա իր վրա է վերցրել: 2,5 տարի պաշտոնավարած Ռենցին նշել է, որ այսօր` երկուշաբթի, հրաժարականի դիմումը կներկայացնի Իտալիայի նախագահին:
     Հիշեցնենք` նախագիծը նախատեսում էր Իտալիայի պետական իշխանության համակարգում Սենատի դերի և գործառույթների սահմանափակում:
Աղբյուրը` bbc.com
3722 | 0
Facebook