Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ երկարատև մրցակցության». Պենտագոն

13:35, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
«ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ երկարատև մրցակցության». Պենտագոն

Իր պաշտոնը լքելուց մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ երկարատև մրցակցության և պատրաստակամ է իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի ձգտում Ռուսաստանին որպես թշնամի ընկալել:
     Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություններն այն ուղղություններով, որտեղ 2 երկրների շահերը համընկնում են:
     Ըստ Քարթերի` այն, ինչ անում է Միացյալ Նահանգներն ինչպես առանձին, այնպես էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին, երաշխիք է նրա, որ իրենք կշարունակեն հակազդել Ռուսաստանի ագրեսիային:
     Քարթերը համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն ապագայում ևս որոշիչ դերակատարում կունենա ինչպես նոր, այնպես էլ նախկին սպառնալիքների դեմ համահավաք անվտանգության կազմակերպման գործում: Պենտագոնի ներկայիս ղեկավարը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները հակակառուցողական է որակել: Նա մեղադրել է Ռուսաստանին միջուկային սպառնալիքներ ներկայացնելու և Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների նկատմամբ ագրեսիվ մտադրությունների համար:

7672 | 0
Facebook