Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ պրոֆեսիոնալ, մարդկանց զգացմունքների վրա խաղացող». ՊՆ մամուլի խոսնակը` ՀՔԱ զեկույցի մասին

16:05, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
«Ոչ պրոֆեսիոնալ, մարդկանց զգացմունքների վրա խաղացող». ՊՆ մամուլի խոսնակը` ՀՔԱ զեկույցի մասին
     «Ոչ պրոֆեսիոնալ ձևով կազմված զեկույց` զգացմունքային երանգներով, որով փորձել են խաղալ մարդկանց էմոցիաների վրա։ Նախապես տրամադրվածությամբ, որ գերատեսչության համար պրոբլեմներ ստեղծեն»,֊ MAMUL.am լրատվականի թղթակիցը փոխանցում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքը, ով անդրադարձել է Հելսինկյան ասոցիացիայի վանաձորյան գրասենյակի` ապրիլյան պատերազմի հետ կապված երկու շաբաթ առաջ հրապարակած զեկույցին։ «Զեկույցում նշված է, որ ծնողն ասում է` տանկի մեջ վառելիք չի եղել, հանցագործություն է եղել, դրա համար իմ երեխեքը մահացել են, կամ էս ինչ տեղը փամփուշտ չի եղել, եթե լիներ, երեխեքը չէին մեռնի։ Կամ գրել են ծնողն ասում է` փակ դագաղի կողքը ոստիկանները երեք օր կանգնեցին, որ չբացենք։ Էդ ինչ գրելու բան է։ ՊՆ֊ի մասնագետների մանրամասն ուսումնասիրությունից հետո պաշտոնական պատասխանը միանշանակ կլինի, բայց նախնական ուսումնասիրությունները բերել են այս հետևություններին»։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «Հելսինկյան ասոցիացիան» որոշակի խնդիրներ, օրինակ, հայտնաբերել էր անցած զորակոչի ընթացքում։ «Իրենց մոտ տարեկան զորակոչի ընթացքում միշտ մի երեք֊չորս տասնյակ դեպքեր լինում են։ Ներկայացնում են մեզ, լինում են դեպքեր, որ արդարացված են լինում, չնայած` մեծ մասամբ` ոչ։ Ամեն դեպքում, եթե իրենք հայտնաբերում են թերացումներ, շնորհակալ ենք, քանի որ դա աշխատանք է»։
2848 | 1
Facebook