Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ». պաշտպանն ահազանգում է

16:05, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
«Եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ». պաշտպանն ահազանգում է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը կարող է ողջ չմնալ, չհասնել իր դատին: «Վահան Շիրխանյանի հետ օրեր առաջ եմ հանդիպել: Շիրխանյանը տեղեկացրել է, որ այս 11 ամիսների ընթացքում ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց արդյունքը եղել է այն, որ այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Ես ուղղակի ցնցվեցի, երբ նա ինձ տեղեկացրեց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել, քանի որ լողանալու համար պետք է իջնի մեկ հարկ ներքև և կանգնի ցնցուղի տակ, ինչն ի վիճակի չէ անել»,- նշել է Ալումյանը: Փաստաբանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, Արդարադատության նախարարություն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վահան Շիրխանյանին խոշտանգելու գործով և հույս ունի, որ ՄԻԵԴ-ը կստիպի մեր երկրի կառավարությանն անել այն, ինչ նա պարտավոր է անել: Անդրադառնալով նրան, թե ինչու լրագրոնղերի հետ հանդիպումն այդպես էլ չի կայացել, պաշտպանն ասել է, թե ՔԿՀ-ի ներկայացուցիչները վախեցել են, որ բոլորը կտեսնեն Շիրխանյանին այդ վիճակում և բոլորի համար պարզ կդառնա, որ նրան աստիճանաբար սպանում են:

3258 | 0
Facebook