Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի պարտքերը

14:45, շաբաթ, 19 նոյեմբերի, 2016 թ.
Մեսսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի պարտքերը

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի պարտքերը՝ հավաքականի անվտանգության ապահովման ընկերությանը։ Այս մասին հայտնում է արգենտինական «Diariouno» ռադիոկայանը։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բրազիլիայի դեմ հանդիպումից հետո (արգենտինացիները զիջել են 0։3 հաշվով) անվտանգության 3 աշխատակից դիմել է Մեսսիին։ Նրանք հայտնել են ֆուտբոլիստին, որ արդեն 5-6 ամիս աշխատավարձ չեն ստանում և օգնություն են խնդրել։ Արդյունքում Մեսսին կապվել է հոր հետ, ինչից հետո անձնական միջոցներով մարել է պարտքերը։ Նշվում է, որ Մեսսին չի ցանկացել, որ այդ տեղեկությունը հրապարակվի։

6298 | 0
Facebook