Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջերկրական ծովում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչ է վթարվել

11:20, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Միջերկրական ծովում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչ է վթարվել
     Նոյեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ ինքնաթիռը կործանվել է մարզումային թռիչքի ընթացքում՝ տեխնիկական անսարքության պատճառով:

Ռուսաստանյան գործակալությունն իր հերթին փոխանցում է, որ կործանիչն ընդամենը վերջերս՝ 2016 թ. աշնանն էր համալրել ՌԴ ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հարվածային խումբը և «Ադմիրալ Կուզնեցովի» հետ ուղարկվել Միջերկրական ծով ու Ատլանտյան օվկիանոս:

6140 | 0
Facebook