Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ռալիի ընթացքում վթարի է ենթարկվել

12:20, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ռալիի ընթացքում վթարի է ենթարկվել

Աշխարհի նախկին երրորդ ռակետ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վթարի է ենթարկվել Արգենտինայում ընթացող ռալիի ժամանակ։ Մրցուղու հատվածներից մեկում Նալբանդյանի վարած ավտոմեքենան շուռ է եկել։ Թենիսիստը լուրջ վնասվածքներ չի ստացել։

Հիշեցնենք, որ Նալբանդյանը մարզական կարիերան ավարտել է 2013-ին, ինչից հետո զբաղվել է մոտոսպորտով։ 2014-ին արգենտինացին սկսել է հանդես գալ ռալիներում։

Վթարված ավտոմեքենան
Վթարված ավտոմեքենան
Դավիթ Նալբանյանն՝ ավտոարշավորդ
Դավիթ Նալբանյանն՝ ավտոարշավորդ
8712 | 0
Facebook