Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է հրադադարի վերականգնման գլխավոր պայմանը

14:20, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է հրադադարի վերականգնման գլխավոր պայմանը

Սիրիան պատրաստ է վերականգնել հրադադարը, եթե երաշխիքներ լինեն, որ խաղաղ բնակիչները կարող են լքել Հալեպը, հայտարարել է Սիրիայի Արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը:
     «Մենք մինչև հիմա պատրաստ ենք վերականգնել հրադադարը, բայց պայմանով, որ մենք երաշխիքներ կստանանք ահաբեկչության հովանավորներից, որ խաղաղ բնակիչները կկարողանան օգտվել այդ հրադադարից»,- ասել է նա:
     Հումանիտար դադարը Հալեպում գործել է անցյալ շաբաթ երեք օր: Քաղաքից դուրս գալու համար կազմակերպվել էին ութ միջանցքներ՝ վեցը խաղաղ բնակիչների համար և երկուսը զինյալների: Ահաբեկիչները հրաժարվեցին դուրս գալ և մահվան սպառնալիքով արգելեցին դուրս գալ խաղաղ բնակիչներին: Սիրիայի կառավարական զորքերը հոկտեմբերի 23-ին վերսկսեցին առաջխաղացումը Հալեպի հարավում:

3405 | 0
Facebook