Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ից նեղացած չէ ու կազմակերպելու է Աժ 2017-ի ընտրությունները

13:05, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ից նեղացած չէ ու կազմակերպելու է Աժ 2017-ի ընտրությունները
     Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր պաշտոնանկությանն ասել է, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել. «Ինքս Հանրապետական եմ, ոչ մի խնդիր չկա, որևէ մեկից նեղացվածություն չունեմ: Ժամանակը կգա, ինքս էլ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպեմ»:
    
     Խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին` նախկին մարզպետը նշել է. «Բոլորիս համար պարզ է, որ գործը բացահայտված է, մարդիկ դատված են: Ըտեղ ի՞նչ կար, որ դեռ փակ լիներ. մարդիկ մտել են մի քանի ժամ, հետո էլ ձերբակալվել»:
2783 | 3
Facebook