Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատան պատասխանը` պատգամավոր Մհեր Սեդրակյանի և ոստիկանապետի թիկնազորի «սև ցուցակում» ընդգրկվելու լուրերի մասին

14:40, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ դեսպանատան պատասխանը` պատգամավոր Մհեր Սեդրակյանի և ոստիկանապետի թիկնազորի «սև ցուցակում» ընդգրկվելու լուրերի մասին
     Համաձայն շրջանառվող լուրերի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել ու ԱՄՆ մուտքի վիզա չի տրամադրելու իշխանության հետ առնչվող մի շարք անձանց: Նշվում է, որ ցուցակում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը և թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (Նասկի Գագո)։ Ցուցակում ընդգրկված է նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
     MAMUL.am լրատվականը տեղեկատվության հավաստիությունը պարզելու նպատակով դիմեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն պարզելու` ինչո՞ւ ենք նշված անձինք ընդգրկվել «սև ցուցակ»-ում: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին լուրը: «ԱՄՆ կառավարությունը չունի «սև ցուցակ», որտեղ ներառվածներին մերժվում է վիզաների տրամադրումը: Ըստ ԱՄՆ օրենսդրության պահանջների, վիզայի ցանկացած դիմում քննության է առնվում առանձին և դիմումը մերժվում է, եթե դիմողը չի բավարարում Ներգաղթի ու քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքով նախատեսվող պահանջներին: Ներգաղթի ու քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 222(f) հոդվածի համաձայն մենք իրավունք չունենք առանձին գործերի վերաբերյալ մանրամասներ տրամադրել»:
    
     Չի բացառվում, որ վերոնշյալի պատճառը լինեն Սարի թաղի դեպքերը:
     Հիշեցնենք` քաղաքացիական հագուստով բռնարարներից մի քանիսի անունը կապվում էր Մհեր Սեդրակյանի «մարդկանց» հետ, մյուսներինը` ոստիկանապետի թիկնազորի անդամների:
24873 | 0
Facebook