Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ուզում եք ՀՀ-ն դառնա Սինգապուր, իսկ Դուք` հերոս, ե՛տ բերեք թալանված փողերը». Հ. Բիշարյանը` վարչապետին

12:35, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Եթե ուզում եք ՀՀ-ն դառնա Սինգապուր, իսկ Դուք` հերոս, ե՛տ բերեք թալանված փողերը». Հ. Բիշարյանը` վարչապետին
     «Մեր քաղաքացիները` կլինի ավտոմեքենայի հետ կապված հարց կամ ամառային հանգստի, նախընտրում են Վրաստանը. գիտեք ինչո՞ւ, որովհետև էժան է: Վրաստան մտնողը ձեռքի հետ լվացքի փոշի է բերում, բանան, չգիտեմ ինչ, որովհետև Հայաստանում ամեն ինչ թանկ է: Ինչո՞ւ է մեր տնտեսությունը կքած բեռի տակ, ինչո՞ւ մեր քաղաքացիների աչքը պետք է Վրաստանի վրա լինի: Վրաստանի ամենաթանկ սուպերմարկետում բանանը 2-3 անգամ էժան է, քան ՀՀ-ում. լավ, կարելի է՞ էդ մենաշնորհին վերջ տալ»,- ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
    
     Հիշեցնենք` քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը:
    
     Պատգամավորը հորդորեց վարչապետին ուշադրություն դարձնել աշխատատեղերի բացման, արտագաղթի նվազեցման, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությունների վրա: «Եթե ուզում եք արագ դառնանք Սինգապուր, իսկ Դուք` հերոս, ե՛տ բերեք 30 մլրդ թալանված փողերը: Էն չակերտավոր հայրենասերները, իշխանավորները, որոնք լինելով պաշտոններում, գեղեցիկ ծրագրերը բերել, հրամցրել են, գայթակղել, բայց հետո դրել են մի կողմ ու թալանել երկիրը, ետ բերեք: Եղել է ստվերային պայմանավորվածություն, ուստի ծրագրում մի դրույթ գրեք, որով հնարավոր կլինի ետ բերելն իրականացնել»,- եզրափակեց պատգամավորը:
4494 | 1
Facebook