Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստը կանաչ քարտ է ստացել

01:58, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստը կանաչ քարտ է ստացել

Իտալական «Վիչենցա» ակումբի հարձակվող Քրիստիանո Գալանոն ստացել է ֆուտբոլի պատմության առաջին կանաչ քարտը։ Դա տեղի է ունեցել Բ Սերիայի՝ «Վիրտուս Էնթելա»-ի դեմ հանդիպման ընթացքում։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գալանոն շեղ է հարվածել, ինչից հետո մրցավարն անկյունային հարված է նշանակել՝ համարելով, որ գնդակը դիպել է մրցակցի ֆուտբոլիստներից որևէ մեկին, սակայն «Վինչենցա»-ի հարձակվողն ասել է մրցավարին, որ անկյունայինի կարիք չկա։ Անկյունայինը փոխարինվել է դարպասից հարվածով, իսկ Գալանոն կանաչ քարտի արժանացել։ Հանդիպումն ավարտվել է «Վիրտուս Էնթելա»-ի հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Նշենք, որ կանաչ քարտին ֆուտբոլիստն արժանանում է արդար խաղի կանոնները պահպանելու համար։ Այն չի ցուցադրվում, սակայն արձանագրվում է։ Այս փորձը կիրառվելու է Բ Սերիայում այս մրցաշրջանի ընթացքում։

26454 | 1
Facebook