Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փղերի տանջանքները շարունակվում են. որսագողերը հիմա էլ նրանց կաշին են քերթում

18:10, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Փղերի տանջանքները շարունակվում են. որսագողերը հիմա էլ նրանց կաշին են քերթում

Այն, որ որսագողերը վերացնում են փղերին` նրանց ժանիքների համար, հայտնի է բոլորին: Այս հսկա կենդանիներին մշտապես սպանել են միայն ժանիքների համար` մնացած հսկայական մարմինը թողնելով, որ փտի հանցանքի վայրում:

Սակայն այժմ կենդանիների պաշտպանները նոր խնդիրների առաջ են կանգնել: Մյանմայի արգելոցի աշխատողները հայտնաբերում են սպանված փղերի նորանոր մարմիններ, որոնց վրայից պոկված է լինում նաև կաշին: Պարզվել է, որ փղերի կաշին որպես ժողովրդական դեղամիջոց լայնորեն սկսել է կիրառվել Չինաստանում: Ավելին, տեղի զարդագործներն սկսել են դրանցից իբրև թե պահպանող ուլունքներ սարքել:

Չնայած նրան, որ փղերի կաշին այնքան թանկ չի գնահատվում, որքան ժանիքներն, այնուամենայնիվ, որսագողերին դա չի կանգնեցնում: Սև շուկայում 1 կգ կաշին արժե 60 դոլար:

Վերջին մեկ տարում փղերի ոչնչացման ապօրինի դեպքերը հաճախակիացել են քառակի:

12153 | 0
Facebook