Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի մարզում դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

15:30, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Արմավիրի մարզում դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
     Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։
     Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են իրար հասցրել նշված անձինք։ Պարզվել է նաև, որ Հ. Եսայանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին և Ս. Հակոբյանին։ Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Արդեն ժամեր անց Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հիվանդանոցից տուն գնալու ժամանակ բաժին են բերման ենթարկում Հ. Եսայանին, որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը։ Քննիչ Քյասիմյանի որոշմամբ Հ. Եսայանը ձերբակալվում է։
5114 | 0
Facebook