Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Միջազգային կառույցները վարկեր տալու համար Հայաստանի առջև պայման են դրել. «ՀԺ»

09:25, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Միջազգային կառույցները վարկեր տալու համար Հայաստանի առջև պայման են դրել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանությունը շտապում է Հարկային նոր օրենսգիրքն ընդունել մինչև Համաշխարհային բանկը նոյեմբերին կգումարի իր ղեկավարների խորհուրդը և այդ ժամանակ էլ կորոշի՝ շարունակի՞ ՀՀ-ին վարկեր հատկացնել, թե ոչ:
     «Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել: Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները փորձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա:
     ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ նման պահանջ կա, բայց միաժամանակ ավելացրեց. «Մենք ինքներս արդեն գտնում ենք, որ, այո, եկամուտների ավելացման խնդիր ունենք, բայց դա հիմնականում տեսնում ենք ստվերի կրճատման մեջ»:
     Միրումյանը, սակայն, հավելեց, որ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում 2017թ. կգանձվի խմիչքի և ծխախոտի 8,1 մլրդ դրամ ակցիզային հարկ, 2018-ին կավելանա բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկը՝ կազմելով մոտ 17 մլրդ դրամ»:
     Մանրամասները` թերթի համարում:

3095 | 2
Facebook