Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եկել է ժամանակը Թուրքիային ասելու, որ իր տեղն Ասիայում է». Սարկոզի

14:35, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Եկել է ժամանակը Թուրքիային ասելու, որ իր տեղն Ասիայում է». Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով ցանկանում է մասնակցել 2017 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու պարագայում կդադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
     «Կարծում եմ` եկել է ժամանակը Թուրքիային ասելու, որ նրա տեղն Ասիայում է»,- ասել է Սարկոզին:
     Խոսելով ԵՄ-ից` նա նշել է, թե կցանկանար, որ Մեծ Բրիտանիան վերանայի Եվրոմիությունից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները և կրկին միանա կառույցին:
     Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2007-2012 թվականներին պաշտոնավարած Նիկոլա Սարկոզին մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար պետք է նախ հաղթանակ տանի նոյեմբերի 20-ին և 27-ին կայանալիք փրայմերիզներին:

6530 | 0
Facebook