Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ-ը բացառիկ որոշում է կայացրել` 2008-ից ի վեր 1-ին անգամ նվազեցնելով նավթի արդյունահանման ծավալները

09:55, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
ՕՊԵԿ-ը բացառիկ որոշում է կայացրել` 2008-ից ի վեր 1-ին անգամ նվազեցնելով նավթի արդյունահանման ծավալները

Երեկ երեկոյան Ալժիրում կայացել է ՕՊԵԿ անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում պատմական որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Իրանի Նավթի նախարար Բիժամ Զանգանեին: «ՕՊԵԿ-ը բացառիկ որոշում է կայացրել: 2.5 տարի տևած բանակցություններից հետո կարտելը համաձայնության է եկել շուկան կառավարելու հարցում»,- ասել է Զանգանեն: Նրա, նաև ՕՊԵԿ անդամ մյուս երկրների նավթի նախարարների հաղորդմամբ` կազմակերպությանն անդամակցող երկրներում նավթի արդյունահանման օրական ծավալները ներկայիս 33.24 միլիոն բարելից կհասցվեն 32.5-33 միլիոն բարելի: «Մենք որոշել ենք օրական մոտ 700 հազար բարելով կրճատել նավթի արդյունահանումը»,- ասել է Զանգանեն:
     ՕՊԵԿ անդամ յուրաքանչյուր երկրի համար նավթի արդյունահանման ծավլաները կսահմանվեն հաջորդ հանդիպման ընթացքում, որ կայանալու է նոյեմբերին:
     Այս որոշումից հետո մի շարք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ առաջիկայում նավթի 1 բարելի արժեքը կարող է ավելանալ 2-3 դոլարով, և մինչ տարեվերջ նավթի գների ավելի նկատելի աճ չի լինի:

3407 | 0
Facebook