Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՊՊԾ գնդի գրավումը երբ տեղի ունեցավ, ինձ պատանդ էին պահում բանտում». Գևորգ Սաֆարյան

14:20, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«ՊՊԾ գնդի գրավումը երբ տեղի ունեցավ, ինձ պատանդ էին պահում բանտում». Գևորգ Սաֆարյան

Ամանորի գիշերը Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու պատճառով կալանավորված և առ այսօր կալանքի տակ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ իր գործով դատական նիստերի հետաձգումը կապված է եղել հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ: «Հուլիսի 17-ին, երբ ՊՊԾ գնդի գրավում տեղի ունեցավ, ինձ որպես պատանդ պահում էին բանտում, նիստերը հետաձգում էին: Ինչն էլ ապացուցում է, որ տվյալ գործն իրավաբանության հետ որևէ կապ չունի, իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դատական նիստի օրերը հետաձգվել են այն պատճառով, որ «Սասնա ծռերը» գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը, իսկ գունդը գրավողներն իմ համախոհներն են»,- ասել է նա: Վերջինը հայտարարել է, որ դատաքննության ընթացքում դատական նիստերի դահլիճում ոստիկանության աշխատակիցների կողմից տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, դրանք արժանահավատ չեն:
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
     Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
     Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

6054 | 0
Facebook