Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մուտք գործի երկիր, ապա անհապաղ ձերբակալվելու է: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Ինքը` Սաակաշվիլին, վերջերս հայտարարել է վրացական ԶԼՄ-ին, որ պլանավորում է Վրաստան գնալ հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին էքզիթ-փոլի արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո: Քվեարկությունից մի քանի օր առաջ Օդեսայի նահանգապետը նախատեսում է իր շտաբը բացել Թուրքիայում Վրաստանի հետ սահմանին, հաղորդում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սաակաշվիլիի հանդեպ Վրաստանում հետախուզում է հայտարարված, նրա նկատմամբ հարուցված քրեական գործ կա։