Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բախումների հետևանքով առնվազն 100 ցուցարար է սպանվել

14:40, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բախումների հետևանքով առնվազն 100 ցուցարար է սպանվել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 100-ավոր ցուցարարներ են սպանվել, ովքեր փողոց էին դուրս եկել` պահանջելով, որ նախագահ Ժոզեֆ Քաբիլան նշանակի հաջորդ ընտրություննրի օրը: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ մասին հայտնել է երկրի ընդդիմությունը:
     Ընդդիմադիրները հայտարարել են, որ գործող նախագահն ամեն կերպ փորձում է մնալ իշխանության ղեկին, այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ընթացիկ տարվա ավարտին:
     Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Ներքին գործերի նախարար Էվարիստե Բոշեբը ցուցարարներին մեղադրել է ապստամբության փորձի համար:
     Ֆրանսիան և ԱՄՆ-ը Կոնգոյի իշխանություններից պահանջել են նախագահական ընտրությունների օր նշանակել:
     Քաբիլան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահի պաշտոնում 2001թ. հաջորդել է իր հորը:

8073 | 0
Facebook