Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սպասվում է պաշտոնանկության երկրորդ «ռաունդը»

15:15, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Սպասվում է պաշտոնանկության երկրորդ «ռաունդը»
     Կառավարության կազմի փոփոխությունները շարունակություն են ունենալու նաև առաջիկա օրերին: Իշխանական և այլ շրջանակներում այն անվանում են նախարարներին փոխելու երկրորդ «ռաունդ»: Ասում են` սեպտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագիրը, որով Գագիկ Բեգլարյանին փոխարինեց Վահրամ Մարտիրոսյանը, նախարարության աշխատակազմին ամենաշատն է զարմացրել: Աշխատակիցները գրեթե համոզված էին, որ Բեգլարյանը վերանշանակվելու է, քանի որ, ըստ լուրերի, նրա համար միջնորդել էր ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Ի դեպ, վերջինի հետ հույսեր է կապում նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա և Կարապետյան եղբայրները խնամիական կապեր ունեն, իսկ եղբայրները լավ հարաբերությունների մեջ են վարչապետի հետ, ուստի Հակոբյանը նախարարի իր պաշտոնը փորձում է պահպանել նրանց միջոցով:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14141 | 8
Facebook